ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու իր ջանքերում առաջընթացի մասին, սակայն հրաժարվել է որևէ մանրամասնություն հայտնել, հաղորդում է CNN-ը։

Հարցին՝ արդյոք նա խոսե՞լ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Թրամփը պատասխանել է. «Ես շատ հետաքրքիր բաներ եմ իմացել։ Կարծում եմ՝ առաջիկա մի քանի օրերին դուք որոշ մեկնաբանություններ կլսեք, ինքներդ կլսեք այդ ամենի մասին»։

Թրամփը չի մանրամասնել, թե ինչ հետևանքներ կունենա, եթե Պուտինի և Ուկրաինայի նախագահ Զելենսկու երկկողմ հանդիպումը չկայանա։

«Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կտեսնենք, թե նրանք ինչ կանեն և ինչ կպատահի։ Ես շատ ուշի-ուշով հետևում եմ դրան»,- ասել է Թրամփը։