ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ողջունել են միմյանց Պեկինում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ առաջնորդների միջև կարճատև ձեռքսեղմումը հրապարակվել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից։

Ռուսաստանի նախագահը նաև կարճատև ողջույն է հղել Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբանին։