Կրասնոյարսկի օդանավակայանում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, այն դուրս է եկել թռիչքուղու սահմաններից, ՌԲԿ-ին հայտնել են Քննչական կոմիտեի Տրանսպորտի Արևելյան միջտարածաշրջանային քննչական վարչության մամուլի ծառայությունից։

«Ընթանում է ստուգում, տուժածներ չկան»,- հայտնել են գերատեսչությունից։

Միջադեպը տեղի է ունեցել Չերեմշանկա օդանավակայանում։