Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջո Հիլին այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը, հաղորդում է Եվրոպեյսկայա պրավդան։
Շմիգալն իր բրիտանացի գործընկերոջը դիմավորել է Կիևի երկաթուղային կայարանում։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ինքն ու Հիլին կհամակարգեն «Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի առաջիկա նիստի առանցքային հարցերը», որը կհավաքվի Լոնդոնում։





























