Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևանի բնակիչ 22-ամյա Թելման Ղ.-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։