Ռուսաստանը հույս ունի, որ Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի 13 քաղաքացիները շուտով կհայտնվեն հայրենիքում: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է TASS-ը ։ 

Ռուսաստանի ղեկավարությունը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա այն հարցին, որ այդ մարդկանց պետք է թողնեն տուն վերադառնալ, հավելել Է Օվերչուկը, հաղորդում է Գազետա․ռու-ն.

Հուլիսի 1-ին Բաքվում ձերբակալել և կալանավորել են մի քանի ռուսների, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի փոխադրման, արգելված նյութերի առցանց վաճառքի և կիբերհանցագործության մեջ։ Ռուսական ԶԼՄ-ները պարզել են ձերբակալվածների ինքնությունը՝ նրանց մեջ եղել են չորս IT-մասնագետ, հոգեբան, զբոսաշրջիկ և Սանկտ Պետերբուրգի ճարտարապետական համալսարանի ուսանող։