Պորտուգալիայի վարչապետ Լուիշ Մոնտենեգրուի գրասենյակը հինգշաբթի օրը հայտարարել է ազգային սգի օր՝ Լիսաբոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հաղորդում է BBC-ն։ Վարչապետը չեղարկել է բոլոր հանդիպումները, սակայն նախատեսում է վիրտուալ ձևաչափով մասնակցել Փարիզում կայանալիք «Ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը։
Հաղորդվում է, որ զոհերի թիվը հասել է 17-ի, իսկ վիրավորների թիվը՝ 20-ի, որոնցից հինգը գտնվում են ծանր վիճակում: Մահացածների և վիրավորների ինքնությունը դեռևս չի հրապարակվել:





























