Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան դիմել է լրագրողներին՝ փոխվարչապետ-արտգործնախարար Մուրատ Նուրտլեուի և մի շարք այլ անձանց ենթադրյալ ձերբակալության մասին հաղորդագրությունների ֆոնին, հայտնում է Qaz365.kz-ն։

ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել Նուրտլեուի, գործարար Հաջի Հաջիևի և ԱԱԾ բարձրաստիճան աշխատակիցների ձերբակալության մասին։ Սակայն պաշտոնական աղբյուրները հերքել են այդ տվյալները։

Բալաևան նման հաղորդագրությունները անվանել է չհաստատված և ընդգծել, որ նման նյութերի հրապարակումը կարող է վնաս հասցնել։

Ղազախստանում ձերբակալել են արտգործնախարարին.ORDA