Մենք երբեք չենք դիտարկել զորքերը Լեհաստանից դուրս բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք դա դիտարկում ենք այլ երկրների հետ, բայց մենք լիովին աջակցում ենք Լեհաստանին և կօգնենք նրան պաշտպանվել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը, հաղորդում է DW-ն։
Թրամփը հավելել է, որ Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայությունը կարող է նույնիսկ մեծացվել, «եթե լեհերը ցանկանան»։




























