Սեպտեմբերի 4-ին Փարիզում սկսվել է «Կամավորների կոալիցիայի»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրող երկրների միավորման հանդիպումը։ Դրան մասնակցում են ավելի քան 30 երկրների ղեկավարներ և կառավարությունների ղեկավարներ, գրում է ուկրաինական «Telegraf» պարբերականը։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը լքել է Ելիսեյան պալատը, որտեղ տեղի է ունենում «Ցանկացողների կոալիցիայի» երկրների հանդիպումը։ Թրամփի հատուկ բանագնացը մասնակիորեն է մասնակցել հանդիպմանը։ Նիստի սկսվելուց 20 րոպե անց տեղեկություն է հայտնվել, որ նա լքել է դահլիճը։
Ուիթքոֆը ստիպված է եղել գնալ մեկ այլ հանդիպման, ինչպես և նախատեսված է եղել։ Ակնկալվում է, որ նա կմիանա ղեկավարներին, երբ նրանք զանգահարեն Դոնալդ Թրամփին։





























