Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսեյ Երխովին Թուրքիայի Հանրապետությունում դեսպանի պաշտոնից ազատելու մասին հրամանագիր է ստորագրել։

Մեկ այլ հրամանագրով պետության ղեկավարը Երխովին նշանակել է Ուզբեկստանում դեսպան, որի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Օլեգ Մալգինովը։