ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել ատենակալների որոշումը և պարտավորեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վճարել 83.3 միլիոն դոլար լրագրող Է. Ջին Քերոլի զրպարտության համար, հաղորդում է CNN-ը։

Այսպիսով, երկուշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, դատավորները ճանաչել են, որ ժյուրիի նախորդ որոշումը «հիմնավորված» է եղեկ՝ հաշվի առնելով ներկայացված ապացույցները: Այսպիսով, Երկրորդ շրջանի դաշնային վերաքննիչ դատարանը հաստատել է Թրամփի 83.3 միլիոն դոլարի տուգանքը՝ լրագրողի զրպարտության համար:

Վերաքննիչ դատարանը մերժել է նաև Թրամփի փորձը, որի ժամանակ նա պնդել է, որ ինքը նախագահական անձեռնմխելիություն է ունեցել Քերոլի մասին հրապարակային հայտարարություններ անելու ժամանակ։ Դատավորները նշել են, որ Քերոլի հրապարակային առարկությունները և քննադատությունը՝ երդվյալ ատենակալների առաջին վճռից հետո, հիմք են դարձել պատժամիջոցները հաստատելու համար։

Քերոլը պնդում էր, որ Թրամփը բռնաբարել է իրեն մի ունիվերմագում՝ 1990-ականների կեսերին, ապա զրպարտել է իրեն՝ հերքելով նրա մեղադրանքները: 2023 թվականին ատենակալների դատարանը նրան շնորհել է 5 միլիոն դոլար՝ Թրամփին մեղավոր ճանաչելով սեռական ոտնձգության և զրպարտության մեջ: Դաշնային վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել դատավճիռը:

Վերաքննիչ դատարանի դատական գործընթացում քննարկվել են տեսանյութի հատվածներ, որոնցում Թրամփը Քերոլին անվանել է «ստախոս», «հիվանդ» և «խելագար»։ Դատավորները նշել են, որ նրա պահվածքը վճռից առաջ և հետո եղել է արտառոց ու աննախադեպ, ինչը հիմք է տալիս նրանից 83,3 մլն դոլար բռնագանձելու համար։

Քերոլի փաստաբան Ռոբերտա Կապլանն ասել է. «Մենք անհամբեր սպասում ենք վերաքննիչ գործընթացի ավարտին, որպեսզի վերջապես արդարադատություն իրականացվի»։

Թրամփի իրավաբանական թիմը գործը անվանել է «վհուկների որս» և կոչ է արել այն կարճել, ինչպես նաև պնդում է, որ Արդարադատության նախարարությունը պետք է ներկայացնի Թրամփին ապագա վերաքննիչ բողոքներում, այդ թվում՝ Գերագույն դատարան հնարավոր վերաքննիչ բողոքարկման ժամանակ։

Թրամփը մինչև նոյեմբեր ժամանակ ունի Գերագույն դատարանին խնդրելու քննել վերաքննիչ բողոքը։

Քերոլը դեռ չի մեկնաբանել վերաքննիչ դատարանի որոշումը։ Այս տարի նա հրատարակել է «Իմ ճաշակով չէ. Կինն ընդդեմ նախագահի» գիրքը, որտեղ մանրամասն ներկայացրել է Թրամփի դեմ հարուցված գործը։