Մեծ Բրիտանիայի Շեֆիլդ քաղաքում մեկնարկած գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը հաղթահարեց որակավորման փուլը եւ հունվարի 26-ին հանդես կգա կարճ ծրագրով: Տղամարդկանց մենասահքի որակավորման փուլում 15-ամյա Հայրապետյանը գրավեց 10-րդ տեղը` 93,19 միավոր: Առաջինը ռուսաստանցի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն էր` 157,52:
Կարճ ծրագրով ելույթ կունենա 29 գեղասահորդ: Նրանցից 24-ն իրավունք կստանա ազատ ծրագրով մասնակցել մեդալների համար պայքարին:



























