Շվեդիայի կառավարությունը հինգշաբթի հայտարարել է, որ 2026 և 2027 թվականներին Ուկրաինային 8,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի, հաղորդում է է Ֆրանսպրես գործակալությունը։

«Դա ընդգծում է Կիևին մեր աջակցության կայուն բնույթը,- մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության նախարար Փալ Ջոնսոնը։ -Հրադադարի և նույնիսկ խաղաղության համաձայնագրի դեպքում Շվեդիայի ռազմական աջակցությունը Ուկրաինային կմնա նշանակալի և կշարունակվի վերջնական հրադադարից կամ խաղաղության համաձայնագրից հետո»։

Ռազմական օգնությունը կաճի մինչև 40 միլիարդ շվեդական կրոն (4,27 միլիարդ ԱՄՆ դոլար) տարեկան՝ հաջորդ երկու տարիների ընթացքում։

Պաշտպանության նախարարությունը միաժամանակ ներկայացրել է նոր օգնության փաթեթ, որը ներառում է 18 Archer հրետանային ստորաբաժանում՝ զինամթերքով, հեռահար անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության համակարգեր և ափամերձ հսկողության սարքավորումներ։

Քիլի ինստիտուտի տվյալներով՝ Շվեդիան իր ՀՆԱ-ի համեմատ ԵՄ-ի հինգերորդ խոշորագույն դոնորն է Ուկրաինային։