Թուրքիայում ընդդիմությունը կրկին բողոքի զանգվածային ակցիաների է դուրս եկել, հաղորդում Է Reuters-ը:

Մոտ 50 հազար հոգի, որոնք խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կողմնակիցներ են, հավաքվել են Անկարայի հրապարակում՝ սեպտեմբերի 15-ին կայանալիք դատական նիստից առաջ։ Լսումների ժամանակ կքննարկվի 2023 թվականի նոյեմբերին կայացած քաղաքական կազմակերպության համագումարի արդյունքները չեղարկելու հարցը, որի ժամանակ ընտրվել էր կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը։ Նա կարող է հեռացվել իր պաշտոնից։ Քաղաքական կազմակերպությունում մերժում են իրենց առաջադրված ձայների կեղծման մեղադրանքները և գործն անվանում քաղաքական դրդապատճառներ ունեցող։

«Այս գործը քաղաքական է։ Մեղադրանքները զրպարտություն են։ Մեր ընկերներն անմեղ են։ Այն, ինչ տեղի է ունենում, հեղաշրջում է, որն ուղղված է ապագա նախագահի, ապագա կառավարության դեմ։ Մենք դիմադրելու ենք»,- հանրահավաքում ելույթի ժամանակ հայտարարել է Օզգյուր Օզելը։

Ընդդիմությունը 2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և առաջընթաց է գրանցում հասարակական կարծիքի հարցումներում։

Անցած տարվա ընթացքում կոռուպցիոն հետաքննությունների շրջանակներում ձերբակալվել է քաղաքական կազմակերպության ավելի քան 500 անդամ։ Մարտին ձերբակալվել է պետության ղեկավարի գլխավոր քաղաքական մրցակից՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ինչը նույնպես զանգվածային բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում։

Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է 2025 թվականի մարտի 19-ին, ինչը նույնպես զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում։ Մի քանի օր անց քաղաքական գործիչը հեռացվել է պաշտոնից և մեղադրվել կաշառակերության մեջ։ Հուլիսին նա դատապարտվել է մեկ տարի և ութ ամիս ազատազրկման։

Թուրքիայում 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում 53-ամյա Իմամօղլուն համարվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը։

Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը առաջիկա ընտրություններում հաստատել է Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը՝ երկրի ղեկավարի պաշտոնում: