Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով 43-րդ քայլում պարտության մատնեց հոլանդացի Անիշ Գիրիին եւ 7,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նորվեգացի Մագնուս Կարլսենը սեւերով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ Արոնյանից հետ է արդեն 1,5 միավոր: Կարլսենին կարող են շրջանցել Թեյմուր Ռաջաբովն ու Վասիլի Իվանչուկը, որոնք իրենց պարտիան դեռ չեն ավարտել:
Լուսանկար. Chess-news.ru



























