Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հունվարի 25-ին, ժամը 15.55-ին, բերման են ենթարկել Մասիս քաղաքի 46-ամյա մի բնակչի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նախկինում դատապարտված տղամարդը հունվարի 24-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Մասիս քաղաքի 6-րդ փողոցից գողացել է ջրահեռացման 2 դիտահորերի մետաղյա կափարիչները` ընկերությանը պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: