Խոզի գրիպը չի խնայում ոչ մեկին, նրա զոհն են դառնում բոլորը եւ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները բացառություն չեն: Վերջին զոհը դարձել են իսպանական «Բարսելոնայի» խաղացողներ էրիկ Աբիդալը եւ Յայա Տուրեն:

Հավաքականի բուժծառայությունը արդեն պաշտոնապես հայտարարել, է որ վերոնշյալ ֆուտբոլիստներն իրոք վարակվել են N1H1 հարուցիչով:

Իսպանական ակումբի բժիշկները ներկայումս ուժեղացված ստուգումներ են անցկացնում, քանի որ նրանցից շատերի կորուստը անվերականգնելի կլինի: