ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսն այսօր մեկնել է Իսրայել՝ Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև փխրուն հրադադար ապահովելու աշխատանքների շրջանակներում, հաղորդում է NBC News-ը։

Այսպիսով, Վենսը միացել է Թրամփի Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆին և նրա փեսային՝ Ջարեդ Քուշներին։

Ուիթքոֆը և Քուշները երեկ հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, NBC News-ին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։

Իսրայելը հայտարարել է, որ երեկ սկսել է «հրադադարի ռեժիմի պահպանման վերականգնումը» այն բանից հետո, երբ հարվածներ էր հասցրել Գազային՝ պնդելով, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է զինադադարը՝ հարձակվելով իսրայելցի զինվորների վրա, ինչի հետևանքով երկու զինվոր էր զոհվել։