Թուրքիայի Տրապիզոն և Սոչի քաղաքների միջև բեռնա-ուղևորային լաստանավի մեկնարկը կրկին հետաձգվել է, այս անգամ՝ 5-6 բալ ուժգնությամբ փոթորկի պատճառով։
Ինչպես «Коммерсантъ-Сочи»-ին հայտնել է աղբյուրը, առաջին նավարկությունը հոկտեմբերի 29-ի փոխարեն տեղի կունենա նոյեմբերի 5-ին։
Գործարկումից հետո լաստանավը կգործի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի։ Սոչի ժամանումը նախատեսված է 9:00-ին, վերադարձը՝ 20:00-ին։ Նավի վրա ուղևորների կացարանը ներառված է տոմսի գնի մեջ։
Երթուղին նախատեսվում էր բացել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն ժամանակացույցը բազմիցս հետաձգվել է՝ Սոչիի նավահանգստի անպատրաստության, եղանակային պայմանների, տեխնիկական դժվարությունների և ժամանակացույցը Ռամադանի տոնի հետ համընկնելու պատճառով, գրում է «Коммерсантъ»-ը:
Երթուղով կգործի Seabridge լաստանավը, որը նախատեսված է 450 ուղևորի և ավելի քան 200 մեքենայի համար: Ճանապարհորդությունը կտևի մոտավորապես 12 ժամ: Օպերատորը չի բացառում մեծ պահանջարիկի դեպքում ծառայությունների հաճախականության ավելացումը։
Սոչիի և Թուրքիայի միջև վերջին կանոնավոր երթուղին գործում էր մինչև 2011 թվականը: «Ъ-Сочи»-ն նախկինում հայտնել էր, որ Սոչին Ղրիմի և Աբխազիայի հետ կապող «Князь Владимир» լայներով նավարկությունները դադարեցվել են Սև ծովում ռազմական սպառնալիքի աճի պատճառով: Նավը ներկայում Նովոռոսիյսկի նավահանգստում է, և նավարկության ծրագրի ապագան դեռևս որոշված չէ:





























