Սիրիայի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

«Արդարադատությունը պետք է հաղթի։ Մենք ստեղծել ենք արդարադատության հարցերով հանձնաժողով, որը պետք է կատարվածի համար պատասխանատվության ենթարկի բոլոր ներգրավվածներին, ներառյալ Բաշար ալ-Ասադին»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ անդրադառնալով համապատասխան հարցին։

Հոկտեմբերին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը արաբական երկրների լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ասադը և նրա ընտանիքի անդամները ՌԴ-ում են գտնվում բացառապես մարդասիրական նկատառումներով, քանի որ նախկին նախագահին հայրենիքում ֆիզիկական հաշվեհարդար էր սպառնում։

2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա։ Դեկտեմբերի 8-ին նրանք մտել են Դամասկոս, ինչից հետո Ասադը հեռացել է նախագահի պաշտոնից և լքել երկիրը։ Սիրիայի փաստացի ղեկավար է դարձել ալ-Շարաան։ 2025 թվականի հունվարի 29-ին նա իրեն հայտարարել է անցումային շրջանի նախագահի պաշտոնակատար, որը, նրա խոսքով, կտևի չորսից հինգ տարի։