Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված «Վետերանների ազգային օրվան» նվիրված միջոցառմանը: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հանրային գործիչներ, վետերաններ և հոլիվուդյան աստղեր։
Միջոցառման ընթացքում «ԱՄՆ Դաշնային իրավապահ մարմինների ասոցիացիան» պարգևներ է հանձնել դաշնային կառույցների ղեկավարներին և վետերաններին:
- ԱՄՆ ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոյեմի,
- ԱՄՆ Մաքսային և Իրավապահ Ծառայությունների (ICE) տնօրեն Թոդ Լայոնսի,
- ԱՄՆ սահմանային հարցերի պատասխանատու (Border Czar) Թոմ Հոմանի,
- ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Սին Քուրանի հետ:
Գալա երեկոյի ժամանակ դեսպանը կարճատև շփումներ է ունեցել նաև հայկական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, Valuetainment-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Բեթ-Դեյվիդի, Fox News-ի հայտնի մեկնաբան և հաղորդավար Թայրուսի և այլ անձանց հետ:





























