ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ նոյեմբերի 14–ի առավոտյան մասնակցել է Երևանում կազմակերպված «Աղոթք-նախաճաշին (Christian Prayer Breakfast)։
Միջոցառումից դուրս գալով նա լրագրողներին տեղեկացրեց, որ միջոցառմանը Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մասնակցում են. «Իրենց մաղթանքները ասացին, ամեն ինչ նորմալ է, հիմա էլ քննարկում է գնում, իրենք մասնակցում են։ Իրենք հիմա պանելային քննարկումներ են սկսել, այդ քննարկումների շրջանակում թող խոսեն, կարևորը որ հավատի մասին են խոսելու, ամենակարևորը դա է»,–ասաց նա։
Վահագն Խաչատուրյանը չղցանկացավ մեկնաբանել Հայ եկեղեցու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները. «Թողեք դա»,– միայն ասաց ն ու հեռացավ։
Նշենք, որ «Աղոթք նախաճաշը» ըստ լրատվամիջոցների, կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։





























