Հայաստանում պետական ​​պարտքն արագ աճում է, որը մինչեւ 2026թ․ կգերազանցի 6 տրիլիոն դրամը։ Այս մասին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նաեւ անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի բարձրացման հարցին։

«Եթե Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 300-306 հազար դրամ, ապա բնակչության երեք քառորդը վաստակում է միջինից պակաս։ Ըստ էության, չորսից երեքը վաստակում է միջինից պակաս։ Սա նշանակում է, որ մեր հասարակության մեջ բեւեռացումը մեծացել է»,- ասել է Խաչատրյանը՝ կառավարության թվերն իրականությւոնից հեռու անվանելով։