ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի որոշում, թե որ քաղաքական ուժերը պետք է ներկայացված լինեն խորհրդարանում։ Այս մասին նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների գլխավորած եւ վերահսկած քաղաքական ուժերը չպետք է ներկայացված լինեն խորհրդարանում հաջորդ տարի նախատեսված Ազգային ժողովի ընտրություններից հետո։
«Կան մարդիկ, ընտրողներ, որոնց Փաշինյանը մի ժամանակ անվանել էր «3 միլիոն վարչապետ»։ Եվ ընտրական մեխանիզմներից մեկը, որի միջոցով ձեւավորվում է կառավարությունը, ընտրություններն են»,- հիշեցրել է Խաչատրյանը։




























