2008 թվականի «Մարտի 1-ի» գործը փակուղի չի մտել։ Այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում՝ ««Մարտի 1-ի» գործի քննությունը նախորդող ժամանակահատվածում. «Մարտի 1-ի» գործի վերաիմաստավորում» թեմայով հանրային քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նաղապետյանը։
Նահապետյանը նշել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները օգտագործում են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ տվյալ գործի լիարժեք բացահայտումն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, նա մատնանշել է որոշակի տեխնիկական և գործնական դժվարություններ, որոնց թվում են՝ հայտնաբերված զենքի և փամփուշտների համեմատման սարքավորումների բացակայությունը, ինչպես նաև ապացույցների ձեռքբերման հետ կապված դժվարությունները և գործընթացի ձգձգումը։ «Ես այս ամբիոնից խոստանում եմ, որ կկիրառվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցներն ու հնարավորությունները», - հավելել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, Երևանի կենտրոնում իշխանության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհվել է 8 ցուցարար և Ներքին զորքերի 2 զինծառայող։




























