2008 թվականի «Մարտի 1-ի» գործը, որը բաղկացած է 625 հատորից, կբաժանվի դրվագների։ Այդ մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում՝ ««Մարտի 1-ի» գործի քննությունը նախորդող ժամանակահատվածում. «Մարտի 1-ի» գործի վերաիմաստավորում» թեմայով հանրային քննարկման ժամանակ, հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Վարդանյանն ասել է, որ մեկ վարույթի շրջանակում անհնար է անմիջապես քննել բոլոր 625 հատորները։ Այս կապակցությամբ, նախաքննությունը կտարվի ըստ դրվագների։ «Այս կերպ հնարավոր կլինի դատարան փոխանցել առանձին դրվագներ՝ այդպիսով ավարտելով դատական քննությունը։ Հակառակ դեպքում, այսքան մեղադրյալների առկայությամբ դատական քննությունը կարող է ձգվել մինչև իմ կյանքի ավարտը», - կատակել է Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ գործը քննող դատավորը (նկատի ունենալով Աննա Դանիբեկյանին, որը նախագահել է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը - խմբ.) հեռացվել է աշխատանքից։ Գործն արդեն փոխանցվել է մեկ այլ դատավորի։