«Մարտի 1-ի գործի» թեմայով հանրային քննարկում է ընթանում ԱԺ-ում. Հիշեցնեմ՝ Մարտի 1-ի ժամանակ 10 մարդ է զոհվել, այդ հարցը մանրանասն ուսումնասիրվել է ու բազմաթիվ զեկույցներ են կազմվել: Իսկ իշխանության օրոք տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 4 հազարից ավել զոհ ենք տվել, սակայն քննիչ հանձնաժողովի դրան վերաբերող զեկույցը դրվել է քաղաքացիների համար անհասանելի դարակում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովուրդը այդպես էլ չիմացավ, թե ինչու տեղի ունեցավ այդ պատերազմը, ինչպես վարվեց այն և ովքեր էին մեղավոր արդյունքի համար, բայց այսօր իշխանության ներկայացուցիչները как ни в чем не бывало դեմքով ԱԺ-ում քննարկում են «Մարտի 1-ի գործը»։

Եվ սա այն դեպքում, երբ ՔՊ-ն արդեն 7 տարի է իշխանության է ու հենց թեկուզ Մարտի 1-ը բացահայտելու համար որևէ գործնական քայլ չի արել, բացի այն անդադար շահարկելուց»։