Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով TRIPP նախագծի վերաբերյալ հարցին։

Նրա խոսքով՝ Հայաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն չի կարող լինել և Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրություն չունի։ Հայաստանը հետաքրքրված է Դաշինքի հետ համագործակցությամբ։

Նորությունը լրացվում է