Ադրբեջանական պետական «Aztv» հեռուստաալիքն անզոր է գտնվել սովորական ձյան առջեւ: Տեղումների եւ մինչեւ  -3 աստիճան սառնամանիքի պատճառով  «Aztv»-ն ստիպված է եղել հրաժարվել օրվա ընթացքում Բաքու քաղաքի պետական ճանապարհային ոստիկանության կառավարման կենտրոնից ավանդաբար ամեն օր հեռարձակվող եռանգամյա ուղիղ եթերներից:

Նման միացումներն իրականացվում էին «Խեբերլար» լրատվական հաղորդման վերջում, որը ժամը 11.00-ին եւ 17.00-ին եթեր էր դուրս գալիս ադրբեջաներեն, 18.00-ին` ռուսերեն: Ադրբեջանական հեռուստաընկերության այդ նախագիծը գործում է արդեն բավական ժամանակ եւ, ակնհայտորեն կոչված է հեռուստաալիքի գոնե ինչ-որ «առաջխաղացում» ցուցադրելու` պաթոլոգիական խավարի եւ գավառականության ֆոնին, որը թելադրվում է հենց նախագահի աշխատակազմից:

Սակայն ձյան եւ այն բանի պատճառով, որ Բաքվի կոմունալ ծառայությունները լիովին ձախողել են քաղաքի փողոցների մաքրման աշխատանքները, «Aztv» հեռուստաալիքը դեռեւս նախորդ չորեքշաբթի հետաձգել է մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանությունից ուղիղ հեռարձակումները: Սպասվում է, որ դրանք կվերսկսվեն մոտ օրերս սպասվող տաքացումներից հետո, երբ ձյունը կհալվի եւ իրավիճակը կկարգավորվի «բնական» ճանապարհով: