Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մենեջեր Ուլի Հենեսն օրերս հայտարարել է, թե թիմի աստղ Ֆրենկ Ռիբերին կլքի թիմը, եթե գերմանական գրանդն այս սեզոնում ոչ մի հաջողության չհասնի:
«Ֆրենկը պետք է զգա, որ կարող է ինչ-որ բան նվաճել „Բավարիայի“ հետ, զգալի որեւէ տիտղոս: Եւ եթե այդ հեռանկարը կորի, նա կլքի մեզ»,- հայտարարել է Հենեսը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի խաղացողի վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ եւ խոսակցություններ են եղել: Մասնավորապես, նրան ուղարկում էին Մադրիդի «Ռեալ»: Այդ կապակցությամբ Հենեսսն ասում է, որ «այո, Ռիբերին մեզ խնդրել է վաճառել իրեն „Ռեալին“ կամ „Չելսիին“: Նաեւ նա ասել է, թե խնդիրներ չի լինի, եթե մենք դա չցանկանանք»:




























