Կառավարության նիստի շտապող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը չցանկացան պատասխանել NEWS.am-ի հարցին, թե արդյոք այսօր մասնակցելու են Էջմիածնում կայանալիք հավաքին, որի մասին հայտարարել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները։
Ավանեսյանը միայն ասաց. «Երբ որ բրիֆինգի դուրս գամ, կպատասխանեմ»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ․ «Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։
Ի պատասխան, բազմաթիվ հասարակական ու քաղաքական գործիչներ հայտարարել են Մայր Աթոռին իրենց աջակցության մասին և որ այսօր ներկա են լինելու Մայր Աթոռում։





























