Ոստիկանության Մեղրիի բաժնում, փետրվարի 4-ին, հաղորդում էր ստացվել, որ Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի մի բնակարանից 700.000 դրամ են գողացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 36-ամյա Արմինե Հ.-ն, ով հունվարի 28-ից մինչև փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում վարձակալությամբ բնակվել էր հիշյալ բնակարանում:

Գողոնը մասամբ (100.000 դրամ) հայտնաբերված է:

Կատարվում է քննություն: