Վաղարշապատում ազդրի կոտրվածքով հիվանդանոց տեղափոխված կինը հայտնել է, թե վայր է ընկել, այնինչ վրաերթի էր ենթարկվել:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի բնակիչ Արմեն Հ.-ն «Դեու» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի եւ Մռավյան փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 76-ամյա մի կնոջ, ով ազդրի կոտրվածքով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:




























