Ազգային ժողովը քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրինագիծը, ըստ որի, Հայաստանում ժամանակը չի փոփոխվի եւ այլեւս չի անցնի ամառային ժամանակի:
Օրինագծին կողմ է քվեարկել 71 պատգամավոր, 4 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, օրինագծի վերաբերյալ նշեց, որ դա լուրջ դժգոհությունների առիթ է դարձել հասարակության շրջանում: Նրա խոսքով, եթե օրենքն ընդունվի այս տեսքով, ապա ամռանը մեկ ժամ շուտ կմթնի եւ բնակչության համար էլեկտրաէներգիայի ծախսը կավելանա:
Օրինագծի վերաբերյալ արվող առաջարկները հաշվի կառնվեն մինչեւ երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Նշենք, որ Ռուսաստանում եւս ժամանակն անփոփոխ թողնելու վերաբերյալ օրենք է ընդունվել, սակայն այնտեղ ժամանակն անշարժացվել է ամառային ժամանակով, իսկ մեզ մոտ` ձմեռային:
Հիմա Մոսկվայի եւ Երեւանի ժամանակները նույնն են:




























