Ցեղասպանությունները հերքող օրինագծի ընդունման հարցում Ֆրանսիան առանահերթ առաջնորդվում է սեփական շահերից: Այդ մասին այսօր` փետրվարի 7-ին, ասել է Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը;
Այդ համատեքստում նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները բոլորովին ընդհատված չեն, այլ, հակառակը, այդ երկրները մտադիր են համագործակցված պատժամիջոցներ կիրառել Սիրիայի նկատմամբ:
Ըստ քաղաքագետի` խոսքը վերաբերում է առաջին հերթին Թուրքիայի տարածքով Ֆրանսիայի ուժերի կողմից ինտերվենցիային: Հենց այն հանգամանքից, թե ինչպես կզարգանան հարաբերությունները Փարիզի եւ Անկարայի միջեւ կախված կլինի «հայկական» օրինագծի ճակատագիրը: «Ես ինքս Հայոց ցեղասպանության զոհի ժառանգորդ եմ: Իմ պապը կորցրել է ծնողներին, սակայն եկեք հանգիստ թողնենք հանգուցյալներին եւ իրատեսորեն նայենք իրավիճակին: Ֆրանսիան առաջին հերթին գործում է իր շահերից ելնելով»,- ընդգծեց փորձագետը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության, ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը: Սակայն մի խումբ սենատորների բողոքարկել են որոշումը Սահմանադրական խորհրդում:




























