Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, փետրվարի 8-ին, կկայանա ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ԼՂՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:
Ղարաբաղյան կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացոցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Մարիուս Պուոձիունասը, ինչպես նաեւ ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչները:
Ադրբեջանական կողմից դիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացոցչի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչն ու Ուիլյամ Փրայորը:




























