Հայ առաքելական եկեղեցին որոշակի վերափոխման կարիք ունի։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ամփոփելով տարին։
«Նման վերափոխումներ Հայ առաքելական եկեղեցում տեղի են ունենում դարեր շարունակ։
Ես վստահ եմ, որ այս վերափոխումը տեղի կունենա եկեղեցու ներսում, բայց բավականին դանդաղ տեմպերով։ Այնուամենայնիվ, ինչպես էլ լինի, որոշակի երեսպաշտության քողը պետք է պատռվի», - ասել է Ավինյանը։




























