Իսրայելում «Գիստադրուտ» արհմիության նախաձեռնությամբ համընդհանուր գործադուլ է սկսվել:

Դրան մասնակցում են պետական հիմնարկները, մունիցիպալ ծառայությունները, բանկերը, բորսաները, փոստը, ծովային նավահանգիստները, Երկաթուղային ընկերությունը, թանգարանները եւ թատրոնները: Գործադուլին չեն միացել միայն ավտոբուսային ընկերությունները եւ կրթական հաստատությունները:

Բացի այդ, Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանն իր աշխատանքները կսկսի տեղական ժամանակով 12:00-ին: Պետական հիվանդանոցները, Էլեկտրաէներգետիկ ընկերությունները, Ջրային ռեսուրսների վարչությունը եւս շարունակելու են իրենց աշխատանքները, բայց սահմանափակ ռեժիմով:

Այս միջադեպը «Գիստադրուտ»-ի եւ Ֆինանսների նախարարության միջեւ առկա հակամարտության շարունակությունն է, որը կապված է աշխատողներ ընդունելու պայմանների հետ, ովքեր ընտրվում են միջնորդ կազմակերպությունները միջոցով: Նրանց միջեւ բանակցություններ են ընթացել մինչեւ փետրվարի 8-ի առավոտը, սակայն անարդյունք: Բանակցությունները նոր փուլը կսկսվի երեկոյան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: