Հայաստանի ԱԳ նախարարությունում, փետրվարի 7-ին, տեղի է ունեցել «Բաց Կառավարման գործընկերություն» (Open Government Partnership) նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խմբի կազմում ընդգրկված են պետական գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Բաց կառավարման գործընկերության» նպատակն է կառավարման ոլորտում բարեփոխումներ խթանել` բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության եւ հաշվետվողականության մակարդակը:
Ներկայումս ծրագրին անդամակցում են ավելի քան 40 պետություններ: Հայաստանը նախաձեռնությանն անդամակցել է 2011 թ. սեպտեմբերին:




























