Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն լրագրողների հետ զրույցում հետևյալ հարցն է ուղղվել. «Շառլ դը Գոլը մի անգամ ասել է. «Ես վստահ չեմ, որ Միացյալ Նահանգները կգա պաշտպանելու Փարիզը»։ Բայց արդյո՞ք պարոն Զելենսկին վստահ է, որ Փարիզը, Բեռլինը և Լոնդոնը կպաշտպանեն Ուկրաինան ռուսական կրկնակի հարձակման դեպքում»։

«Սա շատ բարդ հարց է, որին հատկապես ես շատ կցանկանայի այս պարզ պատասխանը տալ. այո, եթե լինի հետագա ագրեսիա, բոլոր գործընկերները կոշտ պատասխան կտան «ռուսներին»,- ասել է Ուկրաինայի նախագահը,- Եվ ես հենց այս հարցն եմ ուղղում մեր բոլոր գործընկերներին։ Ու մինչ օրս հստակ, ճշգրիտ պատասխան չեմ ստացել»։

Զելենսկին հավելել է, որ տեսնում է գործընկերների քաղաքական կամքը՝ Ուկրաինային ամուր անվտանգության երաշխիքներ տրամադրելու համար, «սակայն քանի դեռ մենք չունենք նման անվտանգության երաշխիքներ՝ իրավական, խորհրդարանների, Միացյալ Նահանգների Կոնգրեսի աջակցոությունը վայելող, անհնար է պատասխանել այս հարցին»։