ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 8-ին, կազմել է 381.39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.43 դրամ (նվազել  է 0.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.74  դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 379-381 դրամով, վաճառվում է 383-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 439-442 դրամով, վաճառվում է 448–453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.50-4.67 դրամով, վաճառվում է 4.75-5.00 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 384 դրամով:

Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 447 դրամով:

Ռուբլին գնվում է 4.63 դրամով, վաճառվում է 4.73 դրամով: