ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 13-ին, կազմել է 380.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.32 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.28 դրամ (նվազել է 1.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.83 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 377-381 դրամով, վաճառվում է 382-384 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-442 դրամով, վաճառվում է 446–452 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.80 դրամով, վաճառվում է 4.88-5.05 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 380–381 դրամով, վաճառվում՝ 383.5 դրամով:
Եվրոն գնվում է 440–442 դրամով, վաճառվում է 445–446 դրամով:
Ռուբլին գնվում է 4.75 դրամով, վաճառվում է 4.84 դրամով:




























