ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 15-ին, կազմել է 379.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.91 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.46 դրամ (նվազել  է 1.78 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.82  դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 376-379.5 դրամով, վաճառվում է 381.5-383 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 433-439.5 դրամով, վաճառվում է 444–449 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.69-4.80 դրամով, վաճառվում է 4.86-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 379 դրամով, վաճառվում՝ 382 դրամով:

Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 444 դրամով:

Ռուբլին գնվում է 4.78 դրամով, վաճառվում է 4.85 դրամով: