ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 16-ին, կազմել է 379.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 441.32 դրամ (նվազել է 0.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.87 դրամ (աճել է 0.05 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 375-379 դրամով, վաճառվում է 381-383 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 431-438.5 դրամով, վաճառվում է 442.5–447 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.84 դրամով, վաճառվում է 4.87-5.08 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 378–379 դրամով, վաճառվում՝ 382–384 դրամով:
Եվրոն գնվում է 438-439 դրամով, վաճառվում է 443.5-444 դրամով:
Ռուբլին գնվում է 4.75–4.80 դրամով, վաճառվում է 4.87 դրամով:





























