Այսուհետ Yandex.money համակարգի օգտվողները կարող են գումարները փոխանցել Visa-ի եւ MasterCard-ի քարտերի վրա:
Օգտվողները կարող են գումարներ փոխանցել ռուսաստանյան բանկերի թողարկած Visa եւ MasterCard քարտերի վրա աշխարհի 24 երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում:

Գումարի սահմանափակումը կազմում է 75 հազար ռուբլի հավաստագրված դրապանակների, եւ 15 հազար ռուբլի անանուն դրամապանակների համար: Ամեն փոխանցումից գանձվելու է 3 տոկոսի չափով գումար` գումարած 15 ռուբլի:

Օգտվողը կարող է էլեկտրոնային դրամապանակի միջոցներն ուղարկել ինչպես իր բանկային քարտին, այնպես էլ` ուրիշի: Դրա համար բավարար է նշել քարտի համարը: Գումարը փոխանցվելու է 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: