Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Մունեո Սուզուկին 2025 թվականի դեկտեմբերի 25-27-ը այցելել է Մոսկվա և հանդիպել մի շարք ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների, հայտնում է Toyo Keizai-ն։
Ըստ ճապոնական լրատվամիջոցի, դեկտեմբերի 24-ին Սուզուկին հանդիպել է արտաքին գործերի նախարար Մոտեգի Տոսիմիցուի և վարչապետ Սանաե Տակաիչիի հետ, ներկայացրել է Մոսկվա այցելելու իր ծրագրերը և ստացել հաստատում։
Տակաիչին Սուզուկիին բանավոր ուղերձ է փոխանցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որտեղ նշվել է, որ Ճապոնիան նույնպես գնահատում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև անհապաղ հրադադարի հույս ունի։ Սուզուկին այդ ուղերձը փոխանցել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևին դեկտեմբերի 26-ին, գրում է լրատվամիջոցը։
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, Սուզուկին այդ օրերին իսկապես եղել է Ռուսաստանում։ Մասնավորապես, նա հանդիպել է ԱԳՆ-ի և Ռոսռիբոլովստվոյի ներկայացուցիչների հետ։





























