«Ուրալի Ռասկոլնիկով» մականվամբ հայտնի Դենիս Պիսչիկովի պաշտպանությունը պահանջել է ավելի մեղմ պատիժ՝ փոխարենը նորից նշանակված ցմահ ազատազրկման։ Փաստաբանը պնդել է, որ Պիսչիկովը լիովին ընդունել է իր մեղքը, գրել է ինքնախոստովանություն, որը հաստատվել է այլ ապացույցներով, և այդպիսով նպաստել է քննությանը։

Պիսչիկովն արդեն դատապարտված էր ցմահ ազատազրկման՝ 14 տարեց մարդկանց կացնահարելու համար, սակայն գրեթե 20 տարի բանտում անցկացնելուց հետո նա խոստովանել է ևս երեք սպանություն։ Դատարանը նորից նշանակել է ցմահ ազատազրկում, իսկ պաշտպանությունը բողոքարկել է այդ որոշումը՝ պնդելով, որ մեղմացուցիչ հանգամանքները պետք է հաշվի առնվեն։

Սակայն դատարանը չի ընդունել այդ դիրքորոշումը։ Դատական նյութերում նշվում է, որ նշանակված պատիժը համաչափ է կատարվածին, համապատասխանում է քրեական օրենքի պահանջներին և ծառայում է սոցիալական արդարության վերականգնմանը, դատապարտվածի ուղղմանը և նոր հանցագործությունների կանխմանը։

Բացի այդ, դատարանն ընդգծել է, որ առաջին դատավճիռը արդեն ցմահ ազատազրկում էր, և երկրորդ գործի քննության ժամանակ այլ ժամկետ նշանակելու հնարավորություն պարզապես չկար։