Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը իջել է մինչև անձնական վիրավորանքների մակարդակի՝ ուղղված ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովին։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սոլովյովն աչքի էր ընկել բավականին կոշտ հայտարարություններով, որոնք դիվանագիտական նոտայի պատճառ էին դարձել։

Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանին հարցրել են այն մասին, որ Հայաստանի որոշակի շրջանակներ փորձել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ TRIPP նախագծին աջակցելու խոսքերը ներկայացնել որպես իշխանություններին աջակցություն։

Սիմոնյանն ի պատասխան հայտարարել է, որ նախագծին աջակցում են բոլորը, բացի հայրենական ընդդիմությունից և ռուս քարոզիչներից։ Նույնիսկ ՌԴ իշխանությունները դրական են տրամադրված կամ հրապարակայնորեն հանդես չեն գալիս բացասական տոնով։

«Եթե իրանց էդ ֆորմատը լավ ա, երբ որ մի հատ ոչ պաշտոնական ասեցի «на палочке», իսկ հետո բարձրաստիճան պաշտոնյաները սկսում են արդարանալ՝ չգիտեմ դա իրենց աշխատելաոճն է, բայց ինչպես ասեցի ժամանակին այդ պատասխանները կան ու կլինեն», - հայտարարել է Սիմոնյանը՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում իր կարծիքը հասցնել ռուս գործընկերներին։ Նման առիթ շուտով կլինի, հայտնել է խոսնակը՝ հավելելով, որ Վալենտինա Մատվիենկոյից հրավեր է ստացել՝ պատասխան այցով Մոսկվա մեկնելու համար։

Ընդհանուր առմամբ, զրույցի ընթացքում Սիմոնյանը երեք անգամ կրկնել է «на палочке»-ի հետ համեմատությունը։