ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 19-ին, կազմել է 378.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.42 դրամ (նվազել է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.86 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 375-378.5 դրամով, վաճառվում է 381-383 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 432-438 դրամով, վաճառվում է 442–447 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.84 դրամով, վաճառվում է 4.90-5.05 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 379 դրամով, վաճառվում՝ 382 դրամով:
Եվրոն գնվում է 439 դրամով, վաճառվում է 443.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.78 դրամով, վաճառվում է 4.87 դրամով:




























